շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանի «Զատիկ» կենտրոնից վերջին եռամսյակում դուրս է գրվել 10 երեխա

Երևանի «Զատիկ» կենտրոնից վերջին եռամսյակում դուրս է գրվել 10 երեխա

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից վերջին եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) դուրս է գրվել 10 երեխա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Երեխաներից 8-ը վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիք, 1 երեխայի համար սահմանվել է խնամատարություն, իսկ 1 երեխա ստացել է ԱԾԽՄ երեխա կարգավիճակ և ԱՍՀՆ կողմից տրված ուղեգրի հիման վրա տեղափոխվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ։

  • Կիսվել: