ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանի Վարդաշեն փողոցում փլուզվել է շենքի պատշգամբը

Երևանի Վարդաշեն փողոցում փլուզվել է շենքի պատշգամբը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 4-ին ժամը 14։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքիբետոնեպատշգամբըփլուզվելէ։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի (հանրակացարան) 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:

  • Կիսվել: