ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք. Մեսրոպ Առաքելյան

Աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք. Մեսրոպ Առաքելյան

Նուբարաշենում գտնվող աղբավայրի չմարվող կրակը ոչ միայն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ, այլև առիթ է դարձել, որ գործակարգավարական կոչվող դաստիրակչական միջոցառման ընթացքում Տիգրան Ավինյանը արձանագրի, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Բայց նա չի նշել և չի նշի, թե երբ կամ երբվանից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Նա նաեւ նշել է. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ․-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։

Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությու՛ն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։

Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը 2022թ-ին իրականացված ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։

Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք»։

  • Կիսվել: