չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մանրամասներ՝ Երևանում շենքի փլուզումից տուժածների առողջական վիճակի մասին

Մանրամասներ՝ Երևանում շենքի փլուզումից տուժածների առողջական վիճակի մասին

Երևանի քաղաքապետի մամուլիս խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այցելել է հիվանդանոց:

«Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի:

Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:
Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949 թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ:

Սերգեյ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բուժկենտրոնին»,-գրել է խոսնակը:

  • Կիսվել: