շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը

Պարետի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն այս օրերին աջակցում են ՀՀ ոստիկանությանը՝ տնտեսվարողների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում կենսական անհրաժեշտության ապրանքներ ապահովող խանութներում՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, հաճախորդների համար հիգիենայի պարագաների ապահովմանը, աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործմանը:

Այս օրերին քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը:

 

 

 
 

  • Կիսվել: