ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից 31 բուժաշխատող արձագանքել է նախարարի կոչին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից 31 բուժաշխատող արձագանքել է նախարարի կոչին

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի՝ բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող, հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

 
 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին:

  • Կիսվել: