Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետը հանդիպել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ: Վերջինիս ներկայացվել են քաղաքապետարանի առողջապահության վարչության հիմնական գործառույթները, նպատակները, առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները:
Դավիթ Կարապետյանը նշել է, որ «Առողջ քաղաք» նախաձեռնության բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ կտարվեն:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթան էլ իր հերթին նշել է, որ Երևանը, ունենալով զգալի նվաճումներ մարդու պապիլոմա վիրուսի վարակի դեմ պատվաստումային գործընթացում, «Մեկ երկիր, մեկ պատմություն» խորագրով ընդգրկվել է Եվրոպական տարածաշրջանի 53 երկրների շարքում:
Քննարկվել են մի շարք այլ հարցեր՝ առողջապահական առաջնային օղակի զարգացման, շտապբուժօգնության ծառայության արդիականացման, պատվաստումային գործընթացի, թվային առողջապահության համակարգի՝ մասնավորապես հեռաբժշկության ներդրման և հետագա համատեղ համագործակցության ուղիներին վերաբերող: