շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Մենք տեղեկացանք, որ Մարությանը վարակված լինելու մասին իմացել է Արցախում, որտեղ մինչեւ նոյեմբերի 18-ը գտնվում էր՝ գլխավորելով «Երևան» կամավորական ջոկատը:

Մարությանի հիվանդության մասին տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ Մարությանը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, և այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: