Երևանի փողոցները մաքրում են նոր բազմաֆունկցիոնալ փոշեկուլները (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի, հայտնում են քաղաքապետարանից:
Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները՝ կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները:
Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը թույլ է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի արագ և որակյալ մաքրում: Այս մեքենաներն ապահովում են ոչ միայն սանիտարական մաքրում, այլև ձմռանը նաև ձյունը մաքրելու, աղով և ավազով մշակելու գործառույթներ։
Նոր փոշեկուլ մեքենաները ապահովում են բոլոր վարչական շրջանների մաքրությունը: