հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Երևանի որոշ հրապարակներում ժամանակավոր կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը

Երևանի որոշ հրապարակներում ժամանակավոր կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը

Երևանի հատուկ գծանշված տարածքներում ժամանակավորապես կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«2019 և 2020 թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը։ Նախկինում, նշված հատվածներում, ի թիվս այլ մեքենաների, կայանում կամ կանգառ էին կատարում նաև զբոսաշրջային ավտոբուսները: Մինչև դաշտը կարգավորող իրավական ակտերի վերջնական ընդունումը, ընթացիկ տարվա մարտի 6-ից  Սախարովի և Հանրապետության հրապարակներում (ԱԳՆ-ի նախկին շենքի հարակից տարածք) զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը ժամանակավորապես կթույլատրվի միայն հատուկ գծանշված տարածքներում: Շահումյան հրապարակի հատուկ գծանշված տարածքում կթույլատրվի միայն զբոսաշրջային ավտոբուսների կանգառը, սակայն ոչ կայանումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: