Երեւանի մետրոյից ռուսերենով ցուցանակների հեռացման մասին լուրը իրականությանը չի համապատասխանում․ պարզաբանում
Երեւանի մետրոյից ռուսերենով ցուցանակների հեռացման մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ասված է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի հաղորդագրությունում,
"ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ի պատասխան News.am լրատվական կայքի 12.04.2021 թվականի «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ռուսերենով ցուցանակների հեռացումը Երեւանի մետրոպոլիտենում» վերտառությամբ հոդվածին,տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։
Այս պահին տնօրենի հանձնարարականով թարմացվում են բոլոր կայարանների ցուցանակները։
Թարմացումից հետո ցուցանակները կլինեն՝ հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Հորդորում եմ գործընկերներիս՝ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ Ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով":