երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի կենտրոնում վճարային տերմինալ են թալանել՝ գողանալով այնտեղ եղած դրամապահոցը

Երևանի կենտրոնում վճարային տերմինալ են թալանել՝ գողանալով այնտեղ եղած դրամապահոցը

Հունիսի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Ա.Հ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ հունիսի 17-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 18-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տպագրիչների փողոցի 8 շենքի դիմաց տեղադրված վճարային տերմինալը և գողացել դրամապահոցը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վճարային տերմինալը պատկանում է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ին, իսկ ահազանգը ոստիկանություն հայտնել է «Ֆասթ Շիֆթ» իրավաբանական ծառայության անվտանգության գծով մասնագետը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք դրամապահոցում գումար եղել է, թե ոչ, դեպքի փաստով էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: