չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքներն արգելված են. Մելքոմյան

Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքներն արգելված են. Մելքոմյան

Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքներն արգելված են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմյանը։

Նա հայտնել է, որ երեխաների համար միանման հագուստներ գնելու կամ որևէ այլ նպատակով դրամահավաք իրականացվելու մասին բոլոր ահազանգերը կուսումնասիրվեն և համապատասխան արձագանք կստանան:

«Այս հարցում ակնկալում ենք ծնողների համագործակցությունը»,-նշել է Մելքոմյանը:

 

  • Կիսվել: