երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի դպրոցների աշակերտները շահել են 1ոսկե 7արծաթե և 10 բրոնզե մեդալներ․ Սմբատ Գոգյան

Երևանի դպրոցների աշակերտները շահել են 1ոսկե 7արծաթե և 10 բրոնզե մեդալներ․ Սմբատ Գոգյան

Երևանի ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի աշակերտները մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից միահամուռ ուժերով շահեցին 1ոսկե 7արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը։

«Հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան էր։ Երևանի ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի աշակերտները մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից միահամուռ ուժերով շահեցին 1ոսկե 7արծաթե և 10 բրոնզե մեդալներ։
Ոսկե մեդալը ինֆորմատիկայից շահել է Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Ալեքս Աբելյանը։

Արծաթե մեդալներ են շահել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյան, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյան, Սամվել Անդրեասյան, Էմիլ Կոստանյան:

Բրոնզե մեդալներ են շահել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դանիելյանը, Էլեն Պետիկյանը,  Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Առաջին անգամ թիմերի կազմերում ընդգրկվել են 3 աղջիկներ ու շատ ուրախ եմ, որ երեքն էլ արժանացել են մրցանակների:

Շնորհավոր բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին:»,- գրել է նա։

  • Կիսվել: