երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանի Աճառյան փողոցում ծառն ամբողջությամբ կոտրվել և ընկել է տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Երևանի Աճառյան փողոցում ծառն ամբողջությամբ կոտրվել և ընկել է տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հուլիսի 15-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ծառը և էլեկտրական սյունը թեքվել և ընկել են տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ամբողջությամբ կոտրվել և ընկել է տաղավարի վրա, իսկ արտաքին լուսավորման սյունը՝ թեքվել:

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են տաղավարի վրայից, իսկ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները` ուղղել սյունը:

  • Կիսվել: