Երևանի արևելյան մուտքի հատվածում կիրականացվի ծառատունկ
Երևանի արևելյան մուտքի հատվածում նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կիրականացվի ծառատունկ՝ տարածքում նոր կանաչ գոտի ստեղծելու նպատակով։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ միջոցառման շրջանակում նախատեսվում է ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի բնապահպանական միջավայրի բարելավմանը։

Երևանի կանաչապատման աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ 2022–2025 թվականների ընթացքում մայրաքաղաքում ստեղծվել է շուրջ 60 հեկտար նոր կանաչ տարածք, տնկվել՝ 25 000 ծառ և 250 000 թուփ։



