երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
«Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է

«Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 9։00-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մոտ մեկ ժամ անց հրդեհը մարվել է։

  • Կիսվել: