ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Jeep Compass»-ը և «Lexus»-ը․ կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Jeep Compass»-ը և «Lexus»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։

Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի հոսպիտալ տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մեղրիի ռազմական ոստիկանության պետ Հարութ Պալումյանն է։

  • Կիսվել: