հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 հատվածում (Մեղրի քաղաքի մոտ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

 

Հիշեցնենք, որ Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը տեղափոխում էր 24 տոննա կարագ։

  • Կիսվել: