կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երեւան-Երասխ ավտոճանապարհին բախվել են տրակտորը եւ Opel Astra G-ն. վերջինիս վարորդը մահացել է

Երեւան-Երասխ ավտոճանապարհին բախվել են տրակտորը եւ Opel Astra G-ն. վերջինիս վարորդը մահացել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արմեն Մ․, ծնված 1975 թ.) եւ «Կիրովեց» մակնիշի տրակտորը (վարորդ` Արման Խ․, ծնված 1980թ․), ինչի հետեւանքով «Opel Astra G» ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը տեղում մահացել:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: