երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևան–Ակտաու չվերթը չեղարկվել է

Երևան–Ակտաու չվերթը չեղարկվել է

Երևան–Ակտաու չվերթը, որը նախատեսված էր այսօր երեկոյան, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։
SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18.10–ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու– Երևան գիշերային չվերթը։
 
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
 
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։

  • Կիսվել: