երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեքշաբթի մեկնարկելու է Իրան-Ռուսաստան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը

Երեքշաբթի մեկնարկելու է Իրան-Ռուսաստան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը

Հյուսիսային Հնդկական օվկիանոսում երեքշաբթի մեկնարկելու է Իրան-Ռուսաստան 2021 ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվելու է Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: 
 
Զորավարժությանը, բացի Իրանի բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումներից, ներգրավված կլինի նաև ՌԴ ռազմածովային ուժերի լողացող միջոցների ստորաբաժանումը, ներառյալ՝ Ստոկա նավակործանը, Կալա  լոգիստիկական նավը և մեկ ուղղաթիռ:
 
«Իրան-Ռուսաստան ծովային անվտանգության գոտի 2021» համակցված զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը և Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը: Զորավարժությունների մյուս նպատակներն են` միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության դեմ պայքարը և ծովային փրկարարության ոլորտում տեղեկատվության փոխանակումն ու գործառնական և մարտավարական փորձի փոխանակումը:
 
Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր տակտիկական վարժություններ, ինչպիսիք են լողամիջոցը կրակից փրկելը, հարձակվող նավը բաց թողնելը, հատուկ նշանակետերի դեմ կրակ բացելը և այլ մարտավարական ու գործնական վարժանքներ

  • Կիսվել: