Երեխաների ներկայությամբ հորը բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Ոստիկանների կողմից երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կուրղինյան 3/15 հասցեում երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առնչությամբ Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Նշենք, որ ոստիկաններն այցելել էին նշված հասցե՝ քաղաքացու կողմից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու համար։
Հիշեցնենք, որ բերման ենթարկելուց հետո քաղաքացու 3-ամյա երեխան ցնցումներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ։ Ըստ բժիշկների՝ երեխան այդ վիճակում է հայտնվել սթրեսի հետեւանքով։
Այսօր էլ Գլխավոր դատախազի խորհրդականը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։