Երեկ Երևան -Արմավիր ճանապարհին մեքենայի մեջ զենքով կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինը իրավապհներին ուշագրավ տեղեկություն են հայտնել
Armlur.am-ին այսօր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երևան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել: Մեզ հասած լուրերի համաձայն, մահացածի կինը եւ հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր եւ դեռ ավելին մասնակցել էր 44-օրյա պատերազմին:
Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռւս պարզ չէ:
Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով