չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երեկ Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռում կայծակի հարվածից խուճապ է սկսվել

Երեկ Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռում կայծակի հարվածից խուճապ է սկսվել

Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:

Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից.

«Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց. կայծակի հարվածներ, անդադար թափահարում: Երկու ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»:

  • Կիսվել: