կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երասխահուն գյուղում այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ

Երասխահուն գյուղում այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ։

  • Կիսվել: