հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երասխ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Երասխ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին, ժամը 23։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Րաֆֆու փողոցի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել՝ 08։24-ին։ Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր։

  • Կիսվել: