երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ`  «գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից» հոդվածով, @ArmeniaSputnik–ին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում տղամարդը գողանում է Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։

Թեմայի առնչությամբ ՊՆ խոսնակ  Արամ Թորոսյանը հայտնել էր․ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։

  • Կիսվել: