ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարություն է տարածել
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ նախատեսում են դիմել կառավարությանը՝ պահանջելով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:
Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով
https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8
Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:
Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:
https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8
Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:
Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը՛՛։



