հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր է

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր է

Մարտի 23-ին տեղի կունենա Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցույթ։ Այսօր թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է: Առաջադրվել է հինգ թեկնածու։

Թեկնածությունը գրանցել են ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի մտերիմ ընկերը՝ Աշոտ Սաղյանը, ոմն Պավել՝ Ռուսաստանից։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների թեկնածուն հենց Աշոտ Սաղյանն է։ 

  • Կիսվել: