ԵՊՀ-ն ընդունելություն է հայտարարում. 3-ամսյա դասընթացից հետո շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր
Մեկնարկում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպվող 2025-2026 ուս․տարվա 30 կրեդիտին համարժեք մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման 3-ամսյա դասընթացների 1-ին փուլի (աշնանային) փաստաթղթերի ընդունումը։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր։
Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվելու է ս․թ․ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։
Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210․000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։
Դիմումներն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00-ն։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
• անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
• բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
• մեկ լուսանկար,
• վճարման կտրոնը։
Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա, 201 սենյակ
Հեռ․՝ +37460710 616, +3745577-44-21, +374 91575 942