չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Դասախոսներն ու ուսանողները կարող են պատվաստվել տեղում․ ԵՊՀ ռեկտորը պատվաստվել է

Դասախոսներն ու ուսանողները կարող են պատվաստվել տեղում․ ԵՊՀ ռեկտորը պատվաստվել է

Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների մասնագիտական բժշկական խումբն այսօրվանից պատվաստումներ կիրականացնի Երևանի պետական համալսարանում: Դասախոսներն ու նաև ուսանողները կարող են պատվաստվել հենց տեղում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Պատվաստման երկրորդ դեղաչափն է ստացել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հետագայում պատվաստող խումբը կտեղակայվի ԵՊՀ շենքի դիմաց՝ որպես պատվաստման շրջիկ կետ:

 

 

  • Կիսվել: