ԵՊԲՀ-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործմամբ հանձնվել է «Հայրենիքի պաշտպան»-ին
Կառավարության որոշմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվում է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածում նախորդ շաբաթ արդեն բացվել է պրոթեզավորման լաբորատորիան:
Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն կտա պատերազմում վիրավորված հայրենիքի պաշտպաններին ապահովել որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներոով: