Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք. քաղաքացին՝ նախարարին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երեւան քաղաքի փողոցներում դիմակ է բաժանել քաղաքացիներին:
Այդ ընթացքում նախարարը մոտեցավ ճանապարհին նստած մի երաժիշտի եւ դիմակ առաջարկեց, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Էլեմենտար կուլտուրա ունեցեք, հարցրեք, նոր նկարեք»:
Նշենք, որ քաղաքացն չվերցրեց դիմակը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում այսօր երեկոյան դիմակ են բաժանել:


