Եկատերինբուրգում ոչնչացված գրոհայինները «Իսլամական պետության» կողմնակիցներն էին
Եկատերինբուրգում ոչնչացված երեք գրոհայիններ եղել են Ռուսաստանում արգելված "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում։
«Ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ շտաբում առկա տվյալների համաձայն՝ նրանք ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներն էին եւ պատրաստվում էին ահաբեկչական ուղղվածության ռեզոնանսային հանցագործությունների կատարմանը», - ասել են կոմիտեում։


