հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Էջմիածնում խուճապ է սկսվել կորոնավիրուսով կասկածվող բնակիչներին մեկուսացնելուց հետո․ բնակիչ (տեսանյութ)

Էջմիածնում խուճապ է սկսվել կորոնավիրուսով կասկածվող բնակիչներին մեկուսացնելուց հետո․ բնակիչ (տեսանյութ)

Էջմիածնում բնակիչների շրջանում խուճապ է սկսվել, երբ մարդիկ տեղեկացել են, որ մարտի 8-ին տեղի ունեցած խնջույքից հետո կորոնավիրուս է հայտանբերվել քաղաքի բնակիչներից մեկի մոտ, ով ներկա է եղել որդու նշանադրության արարողությանը։ Նա տղայի հայրն է, ում մոտ թոքաբորբ է ախտորոշվել, այնհուտեև հաստատվել վարակի առկայությունը։

InfoPort.am-ին Էջմիծանի բնակիչը հայտնեց, որ մարդիկ փակվել են տներում և չեն ցանկանում դուրս գալ։

Նա հայտնեց, որ նշանադրության արարողությանը մասնակցած մարդիկ բնակվում են Մ․ Մաշտոց փողոցում։ Շտապ օգնության մեքենանեները շրջափակել են նրանց տները և հրանագել 14 օր դուրս չգալ տանից, աշխատանքի չգնալ և երեխաներին դպրոց չուղարկել։ Բուժաշխատողները ջերմություն են չափել են, ապա մարդկանց մի մասին տեղափոխել բուժհաստատություն։

Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայնտնեց, որ երեկ հաստատված  կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։ Ավելի վաղ մեկուսացվել եր երեսուն մեկ անձ Իրան-Հայաստան չվերթից։ 

Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսի հաստատված չորս դեպք ՝ մեկը ժամանանել է Իրանից, երեքը Իտալիայից, դրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մյուսը Իռալիայի, որը ապրում է ՀՀ-ում։ Երեկ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, մյուսի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Նրանք բոլորը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են։  

  • Կիսվել: