շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էջմիածնում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Էջմիածնում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» քաղաքում՝ «Վան» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Հրդեհի հետևանքով վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Իշխան Մ.-ն այրվածքներով տեղափոխվել է նախ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: