ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
էջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավոր

էջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա  Ռոման Կ.-ի վարած ВАЗ 2106  մակնիշի և 57-ամյա  Ժորա Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Հակոբ Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: