կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էջմիածնում բախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ վերջինս կողաշրջվել է․ կան տուժածներ

Էջմիածնում բախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ վերջինս կողաշրջվել է․ կան տուժածներ

Հունիսի 14-ին, ժամը 22։42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Հ., ծնված 1986 թ․) և «BMW» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 2005 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ուղղել «BMW» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: