կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով Խերսոնի շրջանի գյուղերից մեկում երկու զոհ կա

Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով Խերսոնի շրջանի գյուղերից մեկում երկու զոհ կա

Խերսոնի մարզի Դնեպրյան ավանում երկու մարդ է զոհվել ուկրաինական զորքերի ականանետային հարվածից: Այս մասին իր տելեգրամյանն ալիքում հայտնել է շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հերթական, ցավոք, արդեն սովորական դարձած ողբերգությունն այսօր տեղի ունեցավ Դնեպրյաններում։ Մոտ երկու ժամ առաջ ուկրաինացի նացիստները ականանետերից հարվածեցին։ Տեղի երկու բնակիչներ տեղում մահացել են։ Ցավակցում ենք ընտանիքներին՛՛։

Ալեքսեենկոն նաև նշել է, որ Ծաղկազարդի պայծառ տոնին բնակելի թաղամասերի գնդակոծություններն ու խաղաղ բնակիչների սպանությունները ոչ միայն չդադարեցին, այլև ավելի կատաղի դարձան:

  • Կիսվել: