կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Էջմիածնի ոստիկանները Հայթաղ գյուղում առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Էջմիածնի ոստիկանները Հայթաղ գյուղում առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերեցին կանեփի 12 բույս: 52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների փոխգործակցության արդյունքում նույն գյուղի 67-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերվեց կանեփի 78 բույս:
Հայտնաբերվածն արմատախիլ է արվել, փաթեթավորվել և կնիքվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: