ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
էջմիածին-Երևան ճանապարհին բախվել են բեռնատարը, միկրոբեռնատարը, տրակտորը և մարդատար մեքենան

էջմիածին-Երևան ճանապարհին բախվել են բեռնատարը, միկրոբեռնատարը, տրակտորը և մարդատար մեքենան

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկացմամբ, պարզվել է, որ էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը, «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը, «JCB» մակնիշի տրակտորը և «Lada-21015» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը և «JCB» մակնիշի տրակտորը։

  • Կիսվել: