երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են Infinti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին

Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են Infinti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին

Այսօր, ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են Infinti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: