չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Էդպես եթե լիներ ուրեմն եղբորս շիրիմը տարին 12 ամիս պղծում են. Արամ Սարգսյանը՝ ապրիլյան հերոսների շիրմաքարերի վերաբերյալ

Էդպես եթե լիներ ուրեմն եղբորս շիրիմը տարին 12 ամիս պղծում են. Արամ Սարգսյանը՝ ապրիլյան հերոսների շիրմաքարերի վերաբերյալ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցկայքում անդրադարձել է ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծման շուրջ ստեղծված աղմուկին, մասնավորապես, նշելով․

«Ինչ պղծել... Շրթներկով համբուրում են, 5ր. արևի տակ և տեղը երևում է ու երբ չոր շորով ուզում են մաքրել ավելի է լղոզվում։ Էդպես եթե լիներ ուրեմն եղբորս շիրիմը տարին 12 ամիս պղծում են։ Օճառաջրով լվանալ է պետք ու խնդրել, որ շրթներկով, ինչքան էլ որ սիրում են և կարոտում, չհամբուրեն»,-գրել է նա:

Նշենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը InfoPort.am-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ տղաների շիրմաքարերի վրա շրթներկի հետքեր են, պղծել բառը տեղին չէ օգտագործված:

  • Կիսվել: