կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման տանող Ռազմավիրական ճանապարհի հատվածում, հայտնում է Sputnik Վրաստանը։

Արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում՝ 93-րդից մինչև 107-րդ կիլոմետրը։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների։

Միաժամանակ, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

  • Կիսվել: