հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Ժամանել է մարզպետը

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Ժամանել է մարզպետը

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:

Ակցիայի մասնակիցներ խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ ապրիլից սեպտեմբեր՝ 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: <<Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել եւս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ:

Այսինքն մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանակավը վարի, ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին:

Միեւնույն է, այս 6 ամսում Սեւանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր եւ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, եւ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից>>,-ասում է ձկներոսներից մեկը։ 

Այնտեղ է ժամանել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,-ասաց նա։

Վերջինս խնդրեց թույլ տալ, որ խոսի, ինչին մեկն արձագանքեց. «Մենք շատ ենք ձեզ լսել, մենք չենք եկել ձեզ լսենք, հիմա դուք պետք է մեզ լսեք, նադայել ենք եղել ձեր նմաններին լսելուց»: Մարզպետն էլ պատասխանեց. «Քեզ հանգիտ պահի»:

Հրմշտոց սկսվեց, մեկը քաշեց մարզպետի ձեռքից, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ»:

  • Կիսվել: