Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքներում Իրանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։
«Հանդիպում է տեղի ունեցել զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։
Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ այդ տեղեկության, զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։