Ձկնորսները բողոքի ակցիա են անում․ փակել են Սևան-Երևան ճանապարհը (տեսանյութ)
Երևան-Սևան մայրուղին իրենց մեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ:
Հիշեցնենք, որ շրջակա միջավայարի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիմելով իրավագիտակից քաղաքացիներին, հանդես էր եկել կոչով՝ ասելով.
՛՛Ես կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին՝ շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել, տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գիծ: 1-2 օրվա ընթացքում շեշտակիորեն նվազեցնելով մանրաձկան պահանջարկը, վստահ եմ՝ որոշ վերապահումով ասած, անբարեխիղճ ձկնորսները զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով կչեզոքացվի նաև մանրաձկան որսից ածանցվող սիգի պոպուլիացիային սպառնացող անհետացման այդ վտանգը՛՛:
Նրա խոսքով՝ ընդերքի և բնապահպանության տեսչության գործընկերներն արձանագրելու են այդ դեպքերը, բայց դա չպետք է դիտվի մեր հայրենակիցների սոցիալական խնդրին ուղղված մարտահրավեր։
Ականատեսների վկայությամբ՝ ձկնորսները բերել են նաև իրենց նավակները: Մեր նկարահանող խումբը քիչ անց այնտեղ կլինի և կներկայացնի բողոքի մանրամասները: Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել: