կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ձեզ էլ են տարել պլաշչատկա՞. Փաշինյանը՝ Վահրամ Դումանյանին

Ձեզ էլ են տարել պլաշչատկա՞. Փաշինյանը՝ Վահրամ Դումանյանին

Իմ ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ծառայության աշխատակիցների հետ և արձնագրել են էական բարձր սպասարկման որակ, որը շատ ոգեւորիչ է: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը:

Դրանից հետո ձայն խնդրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Ձեզ էլ են տարել պլաշչատկա՞»:

Նախարարն ասաց, որ պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունքում փոխվել է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ. «Ժամանակին մարդկանց մոտ եղել է ընկալում, որ ոստիկաններն ուրիշ են, իրենք ուրիշ են: Այսօր ես նկատում եմ ոստիկանության-հասարակություն ներդաշնակություն»:

  • Կիսվել: