Վաղը մեր խմբակցությունը կբոյկոտի արտահերթ նիստը. Աբովյան
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջոում գրել է, որ իրենց խմբակցությունը վաղը չի մասնակցելու արտահերթ նիստին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով,որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն,այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:
Ի տարբերություն մեր որոշ գործընկերների,ովքեր,ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու,Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, :
Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և,իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները`մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին՛՛:


